News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական Radikal թերթի սյունակագիր Օրհան Քեմալ Ջենգիզը Հայոց ցեղասպանության հետ կապված իր 2-րդ՝ «Փոխհատուցում եւ լուծում» վերնագրով հրապարակման մեջ անդրադարձել է Ցեղասպանության հարցում թուրքական կողմի հնարավոր քայլերին։

Ներկայացնում ենք հատված այդ հրապարակումից.

«Թուրքիան Հայկական հարցը կարող է լուծել թե մարդկային, թե իրավական հարթությունում։ Մենք ընդունում ենք, որ 1915-ին մարդկային մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Քննդատում ենք այն իրականացրած Երիտթուրքերի կառավարությանը, ներողություն ենք խնդրում  այդ ողբերգությանը զոհ դարձած մեր հայ եղբայրների ազգակիցներից։ Թուրքիան չպետք է բավարարվի միայն ներողություն խնդրելով, այլ պետք է իրավական ուղի մշակի, թե ինչպես կարելի է «անհատական» մակարդակով նյութական փոխհատուցում իրականացնել։ Օրինակ՝ անշարժ գույքի վկայականներ ունեցող օսմանյան հայերի ազգակիցներին կարելի է թուրքական իրավունքի շրջանակներում փոխհատուցում վճարել։

Ներողության տեքստն ու փոխհատուցման օրենքը գրպանում դրած Թուրքիան  կարող է սեղանի շուրջ նստել ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի հետ՝ ստորագրելով միջազգային համաձայնագիր։ Այդ միջազգային համաձայնագրում հայերի վնասների փոխհատուցման իրավական ապահովումը կարող են հանձնել թուրքական դատարաններին։

Հավատացեք՝ Թուրքիան այս բոլորը հեշտությամբ կարող է անել՝ լուծելով այդ խնդիրը։ Սակայն այդ ամենն անելու համար պետք է հրաժարվենք աշխարհի աչքին ինքներս մեզ նվաստացնող ժխտողական քաղաքականությունից, եւ շիտակ նայենք այս երկրից վտարված օսմանյան հայերի ողբերգությանը։ Ամենակարեւորը, որ մենք մեր առաջ պարզ եւ անկեղծ լինենք։ Մնացածը հեշտությամբ կլուծենք, հավատացեք...»,-գրում է Radikal-ի լրագրողը։

Նշենք, որ Օրհան Քեմալ Ջենգիզն իր հրապարակման առաջին մասում նշել էր, թե աշխարում ոչ ոք չի կասկածում, որ Թուրքիայում 1915-ին հայերի ցեղասպանություն է տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ