News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«West Publishing» ընկերության նախկին ղեկավար Ջերալդ Գաֆեսճյանը նախկին աշխատակցին մեղադրել է ընկերությունից եւ իրենից միլիոնվոր դոլարներ հափշտակելու մեջ, հաղորդում է  «Star Tribune»-ը:

86-ամյա Ջերալդ Գաֆեսճյանը,  որը ներկայումս բնակվում է Ֆլորիդայի նահանգի Նեյպլսե քաղաքում, հայց է ներկայացրել Սենտ Պոլում:  Սա պատասխան հայց է անցած ամիս նախկին աշխատակից 55-ամյա Ջոն Ջոզեֆ Ութերսոմ կրտսերի ներկայացրած հայցի:

Վերջինս իր հայցի մեջ նշում էր, որ ծերանալու հետ Գաֆեսճյանն ավելի գծուծ եւ քինախնդիր է դարձել եւ իրեն զրկել է առնվազն 5 մլն դոլարի աշխատավարձից:

Գաֆեսճյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացրել` նշելով, որ Ուոթերսը չարաշահել է վստահությունը` հինգ տարվա ընթացքում մոտ երեք մլն դոլար հափշտակելով: Գաֆեսճյանը նաեւ պնդում է, որ Ուոթերսը, հնարավոր է, մասնակցել է հարկային խաբեության, փողերի լվացման եւ ապօրինի բանկային գործարքների` ենթադրյալ գողությունը թաքցնելու համար: ՀԴԲ-ն քննում է այդ մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ