News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Անկարայի ժանդարմերիայի մաքսանենգության եւ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները ստացված տեղեկությունների հիման խուզարկել են Վրաստանից Թուրքիա մտած գերմանական համարներով մի մեքենա՝ հայտնաբերելով 500 գրամ Սեզիում 137 ռադիոակտիվ նյութ։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ խուզարկությունից հետո ձերբակալված մեքենայի վարորդն ու մյուս 2 ուղեւորները, ովքեր Վրաստանում ապրող Թուրքիայի քաղաքացիներ են,  հայտնել են, որ ռադիոակտիվ նյութը գնել են Ռուսաստանում եւ պատրաստվել են Թուրքիայում այն վաճառել 1 մլն ԱՄՆ դոլարով։

Նշվում է, որ հիշյալ նյութն օգտագործվում է միջուկային զենք ստեղծելու մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ