News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ մեր պետավտոտեսուչները երբեմն այնքան բարի են գտնվում, որ կարող են տուգանքը մաս-մաս վերցնել` վստահելով վարորդների` մյուս մասն անպայման բերելու խոստմանը;

«2 օր առաջ, օրինակ, ԱՊՊԱ կտրոնը դիմապակուն փակցնելը մոռացած վարորդից ԳՈՒՄ-ի շուկայի մոտ կանգնցնող պետավտոտեսուչը պահանջել էր 10 հազար դրամ; Վարորդը, որ մոռացել էր հին ԱՊՊԱ կտրոնը նորով փոխարինել, շփոթվել էր անսպասելի տուգանքից, ապա ոստիկանի հետ զրույցցում անկեղծացել, ոթե իրոք այդ պահին 10 հազար դրամ չունի մոտը, 5 հազար է ընդամենը:

«Ոչինչ, 5-ը տուր, 5 հազարն էլ կբերես օպերայի մոտ» եղել էր պատասխանը:

Մեզ հետ զրույցում արդեն խախտում կատարած վարորդն անկեղծացավ, թե`«իհարկե, մնացած 5 հազարն էլ եմ տարել ու տվել պետավտոտեսսուչին»:

Հանդուրժողականությունն ու բարիդրացիական հարաբերությունները վարորդների եւ ոստիկանների միջեւ, իհարկե, գովելի են: Բայց կա մի մեծ «բայց»: Որպես կանոն, պետավտոտեսուչներն այդքան բարի են լինում,  երբ տուգանք վերցվող գումարն օրենքով սահմանված կարգով չի գրանցվում եւ ուղղվում է իրենց գրպանը: Ի դեպ, ԱՊՊԱ կտրոնի համար սահմանված տուգանքը մի քանի անգամ ավելի է, քան մաղարիչը»,- գրում է «Հայացք» թերթը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ