News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը հրապարակել է 6 ոլորտներում բարեփոխումների մոնիտորինգի եւ դրանց վերաբերյալ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքի հարցումների արդյունքները: ՀՀ վարչապետ Տիգրան սարգսյանն այսօր` ապրիլի 12-ին կառավարության նիստի սկզբում ներկայացրեց, թե քաղաքացիները ինչ չափով են զգում բարեփոխումների արդյուքնները; Ամենադրական պատասխաններ տրվել են ավտոմեքենաների տեխզննման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ` 90.7%:  Երկրորդ տեղում մանկապարտեզներում, բժշկական տեղեկանքների վերացումը` 87.5 տոկոս: Նոտարական գրասենյակներում ծառայությունների սակագների հստակեցման եւ վերահսկման բարեփոխումներից գոհ է հարցվածների 84.4 %-ը:

Վարորդական իրավունքի վկայականի ստացման ընթացակարգի պարզեցումը եւ ադ նպատակով մեկ օրինական վճարման իրականացումը առաջացրել է քաղաքացիների 82.1 %-ի դրական վերաբերմունքին:

Եւ վերջապես` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի աշխատանքների փոփոխություններից բավականաչափ տեղյակ են եւ դրական են արձագանքում քաղաքացիների 79.9 %-ը: Կադաստրում պարզեցվել է անշարժ գույքի առուվաճառքի գործընթացը, չափագրումները պարտադիր չեն:

Ըստ Տ. Սարգսյանի` անցկացված քարոզարշավը նպաստել է, որպեսզի քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց իրավունքներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ