News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում, FRENCH BAZAR ֆրանսիական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 13-ին, ժամը 19.00-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա ժամանակակից երաժշտության համերգ` ֆրանսիական երկու կանացի խմբերի` «Կատել» եւ «Պո», մասնակցությամբ:

Ֆրանսիայի դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, FRENCH BAZAR կազմակերպության եւ «Կատել» եւ «Պո» խմբերի ներկայացուցիչները ապրիլի 13-ին, ժամը 14.00-ին Պարոնյանի անվան թատրոնում հանդես կգան մամլո ասուլիսով:

FRENCH BAZAR կազմակերպության նպատակն է նպաստել եւ զարգացնել մշակութային շփումը Հայաստանի, Ֆրանսիայի եւ ֆրանկոֆոն այլ երկրների միջեւ` հայ եւ ֆրանկոֆոն արվեստագետների մասնակցությամբ կենդանի համերգներ կազմակերպելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ