News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն առաջինն են, որտեղ Facebook սոցիալական ցանցը շատ լուրջ քարոզչական դերակատարություն է ստանալու, որոշ առումներով՝ գերազանցելով նույնիսկ հեռուստատեսությանը: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝ ներկայացնելով «Ֆեյսբուքը՝ որպես նախընտրական հարթակ»  հետազոտության առաջին փուլի արդյունքները, որոնց ժամանակ դիտարկվել են փետրվար-մարտ ամսվա 5 լրատվամիջոցների հրապակումները՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ: Մոնիթորինգում ընդգրկվել են 1in.am, Tert.am, News.am, Zham.am, 7or.am լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը:

Լաուրա Բաղդասարյանի խոսքով՝ ընտրվել են այս լրատվամիջոցները, քանի որ նրանք ունեն միայն վեբ թողարկման ձեւ, մեծ լսարան համացանցում եւ այս լրատվամիջոցներում տարբեր քաղաքական դիրքորոշումներ են արտահայտվել: Նրա խոսքով՝ դեռեւս պաշտոնական ընտրարշավից երկու ամիս առաջ, լրատվամիջոցներում իշխող հիմնական գլխավոր թեման եղել են ընտրական գործընթացները, նրանք արձանագրել են ընտրարշավին բնորոշ վարքագիծ:

Ներկայացնելով, թե որ կուսակցությունը որ լրատվամիջոցներում ինչպես է ներկայացվել, Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ մեծամասնություն են կազմել չեզոք հիշատակումները, բացասական հիշատակումները եւ ավելի պակաս՝ դրական հիշատակումները: Ըստ որում՝ դրական հիշատակումները լրատվամիջոցներում արտահայտել են հենց կուսակցություններն իրենց մասին:

Նրա խոսքով՝  ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեեւ գործում է մեծամասնական եւ համամասնական ընտրակարգ, բայց լրատվամիջոցները ուշադրությունը դարձնում են կուսակցություններին, ոչ թե անկախ պատգամավորներին: Ամենաշատը հիշատակվել են 30 կուսակցություններ, առաջին տասնյակում հայտնվել են այն կուսակցությունները, որոնք ցանկանում են լինել խորհրդարանում՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, ՀՅԴ:

Նրա խոսքով, ՕԵԿ-ը շատ պասիվ է Ֆեյսբուքում, օրինակ՝ ներկայացված չէ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ անդամ  Նաիրա Զոհրաբյանը, ով մինչեւ վերջերս ուներ փակ պատ:

Տպել
Ամենաշատ