News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունն այսօր` ապրիլի 12-ին հավանություն տվեց Արգենտինայի հետ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկին:

Համաձայնագրի կնքման առաջարկությունը ստացվել է արգենտինյան կողմից:

Հարկ է նշել, որ 1994 թ. մայիսի 3-ին Բուենոս Այրեսում Հայաստանն ու Արգենտինան արդեն իսկ կնքել էին առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, սակայն դրա ժամկետն ավարտվել է 2010 թ.: Այդ պատճառով առաջացել է նոր համաձայնագրի կնքման անհրաժեշտություն:

Համաձայնագիրը տիպային փաստաթուղթ է, նման բովանդակության համաձայնագրեր Հայաստանի հանրապետության կառավարությունը կնքել է բազմաթիվ երկրների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ