News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արգենտինայում ծննդկանին հաղորդել են, որ նրա երեխան մահացած է ծնվել, մահվան վկայական են տվել եւ ուղարկել տուն: Դժվար չէ պատկերացնել կնոջ ցնցումը, երբ 12 ժամ անց նա երեխային դիահերձարանում գտել է... ողջ:

Արգենտինական Չակո Անալիա Բոուտեր նահանգի բնակչուհին հղիության 27-րդ շաբաթում է եղել, երբ վաղաժամ ծննդաբերություն է սկսվել: Ծնունդն ընդունող բժիշկներն ասել են, որ երեխան չի շնչում:

12 ժամ անց Անալիան ամուսնու հետ որոշել էր ամեն դեպքում տեսնել երեխայի մարմինը եւ հիվանդանոց են եկել: Անալիան դիահերձարան էր գնացել լուսանկարչական սարքով, որպեսզի հիշատակի համար նկարեր իր աղջնակին: Սակայն երբ աշխատողը բացել է սառցախցիկի դուռը, այնտեղից  մանկան աղիողորմ լաց է լսվել: Պարզվել է, որ բժիշկները  բժշկական սխալներից ամենաամոթալին են թույլ տվել, հայտնում է medikforum.ru-ն:

Կինը  հետ-հետ է գնացել եւ  ծնկի եկել` տեսնելով ցավից եւ ցրտից կծկված փոքրիկին: Մի քանի  վայրկյան անց աղջնակին տեղափոխել են նորածինների վերակենդանացման բաժանմունք, որտեղ անմիջապես սկսել են տաքացնել հատուկ ինկուբատորում եւ կերակրել: Ներկայումս երեխայի առողջությանն արդեն ոչինչ չի սպառնում: 

Հիվանդանոցի ղեկավարությունն աշխատանքից հեռացրել է ծննդաբերությանը մասնակցած բոլոր բժիշկներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ