News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` ապրիլի 12-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Առեւտրային բանկերը պահանջարկ են ներկայացրել 1դոլար/392դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը 1դոլար/392.25 դրամն էր: Նշենք, որ երեկ բորսայում դոլարի միջին փոխարժեքը 392.37 դրամն էր:

Հետեւաբար, թեեւ այսօր բորսայում գործարք չի կայացել, դոլարը թեթեւակի զիջել է դիրքերը:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքների էական փոփոխություններ չեն արձանագրվել: Թեեւ երեկ երեկոյան դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում էր 392 դրամով, այսօր կրկին առքի փոխարժեքը գտնվում է 391-391.5 դրամի սահմաններում: Դոլարը վաճառվում է նվազագույնը 393 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ