News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանական Լա Տոբայի քաղաքապետ Խուլիան Ատիենս Գարսիան բնակիչների համար 65 կետից բաղկացած հատուկ կանոններ է հրապարակել:

Դրանց շարքում են` մարդաշատ վայրերում չքորել մարմնի անհարմար մասերը, չքչփորել քիթը եւ հոտ չհանել:

Այսուհետ Լա Տոբայի քաղաքացիները պետք է միմյանց դիմելիս ասեն «շնորհակալություն» եւ «խնդրեմ», հորանջելիս կամ հազալիս փակեն բերանը, չխոսեն ուտելիս:

Փաստաթուղթը հավանության է արժանացել տեղի խորհրդի կողմից եւ տպագրվել պաշտոնական թերթիկում, հաղորդում է LIKE.lb.ua-ն:

Միաժամանակ, քաղաքի որոշ բնակիչներ արդեն այս փաստաթուղթը գնահատել են որպես բնակչության նկատմամբ չափից դուրս վերահսկողություն սահմանող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ