News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Թեքսասի նահանգում բնակարանների մաքրման աշխատանքներ կատարող փոքրիկ ընկերությունը` Fantasy Maid Service-ը եւ նրա 26-ամյա սեփականատեր Մելիսա Բորեթը:

Ոստիկանությունը հանգիստ չի տալիս կնոջը, իսկ լրատվամիջոցները քննադատում են ոստիկանությանը, իսկ այս ամենի պատճառն այն է, որ ֆիրմայի աղջիկներն իրենց աշխատանքը կատարում են մերկ:

Նման ծառայություն մատուցվում է ոչ միայն ԱՄՆ-ի այլ քաղաքներում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Մելիսան հրաժարվում է իր բիզնեսը ճանաչել «սեքսուալ կողմնորոշում ունեցող» եւ վճարել համապատասխան հարկ` տարեկան 650 դոլար, ինչպես նաեւ 5 հազար դոլարի գրավ:

Մելիսայի խոսքով, իր առաջարկած ծառայությունը սովորոկանից տարբերվում է միայն նրանով, որ աղջիկները «ֆանտաստիկ տեսք ունեն», հաղորդում է NEWSru Israel-ը:

Մեկ հավաքարարի համար հաճախորդը վճարում է 100 դոլար մեկ ժամի համար, իսկ եթե աղջիկները մաքրում են զուգարանները եւ շոգիով հավաքում փոշին, ապա տանտերը պետք է վճարի 150 դոլար մեկ ժամի համար:

Հավաքարարները հաճախորդի ցանկությամբ, կարող են աշխատանքի դուրս գալ ներքնազգեստով, թոփլես կամ լրիվ մերկ, բայց միայն եթե տանը 18 տարեկանից փոքր մարդիկ չկան եւ հաճախորդը հագնված է:

Պայմանագրի պայմանները պաշտպանում են աղջիկներին ոտնձգություններից: Բայց աշխատանքն ավարտելուց հետո աղջիկներն իրավունք ունեն որոշել, թե ինչպես արձագանքեն հաճախորդի կողմից ուշադրության տարբեր նշաններին:

Ներկայումս ընկերության սեփականատիրոջը սպառնում է 2 հազար դոլար տուգանք` հարկեր չվճարելու համար:

Լրագրողներին Մելիսան ասել է, որ նման ծառայություն մատուցող ընկերություն ստեղծելու միտքն իր մոտ առաջացել է, երբ ինքն աշխատում էր տեղի սթրիփ-ակումբում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ