News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ապրիլի 12-ին կկայանա «Ի՞նչ են ուզում տղամարդիկ» կատակերգական ներկայացման միակ ցուցադրությունը:

Գլխավոր դերերում են կինոյի եւ թատրոնի հայտնի արտիստ Իվար Կալնինշը  եւ ռուսաստանյան էստրադային արտիստ Ելենա Վորոբեյը: Այդ մասին այսօր` ապրիլի 12 –ին հայտարարեց Իվար Կալնինշը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով` նախագիծը բոլորովին վերջերս է ի հայտ եկել: Սա Ալբերտ Գերնիի պիեսն է, որը բեմադրվել է նաեւ Բրոդվեյում:

Ելենա Վորոբեւի խոսքով էլ, այս ներկայացումը սիրո մասին է, որը ձգվում է երկար տարիներ եւ վերածվում սովորության, կենցաղի. «Երբ երկու մարդ դադարել են զրուցելուց, միմյանց լսելուց, այդ ժամանակ ի հայտ է գալիս երրորդը... Մնացածը թող անակնկալ լինի»:

Ներկայացման ռեժիսորը Օլգա Շվեդովան է, պրոդյուսերը` Անդրեյ Ֆեոֆանովը, նկարիչը` Դմիտրի Դրոբիշեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ