News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերանս դահլիճում, այսօր` ապրիլի 12-ին տեղի է ունեցել ԵՊՀ-ի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի OSA (Optical Society of America) Student Chapter-ի եւ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած «Գույնզգույն փորձեր» միջոցառումը: Ծրագրին մասնակցող Ֆիզիկայի եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողները ցուցադրել են հետաքրքիր եւ տպավորիչ փորձեր: Փորձերն ընտրված եւ մտածված էին մասնակիցների կողմից, ովքեր փորձը կատարելուց հետո բացատրում էին դիտվող երեւույթի ֆիզիկական իմաստը, բացատրությունները ուղեկցվում էին ուսանողների բուռն եւ հետաքրքիր քննարկումներով:

Լավագույն չորս փորձերն արժանացել են դրամական մրցանակների, մնացած մասնակիցներն ստացել են անակնկալ նվերներ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ