News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի 12 -ին ամրացվել են Վլադիվոստոկի մայրցամաքային մասը Ռուսկի կղզու հետ կապող կամրջի վերջին մասերը: Այս տարվա սեպտեմբերին Ռուսկի կղզում կանցկացվի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: Կամրջով երթեւեկությունը կբացվի արդեն հուլիսի 2-ին, երբ Վլադիվոստոկում կնշեն քաղաքի հիմնադրման տարեդարձը:

Նման կամուրջներն աշխարհում եզակի են, իսկ Ռուսաստանում երբեւէ չեն եղել, հաղորդում է «Վեստին»:

Կամրջրի կառուցումն սկսվել է 2008թ. սեպտեմբերին:  Գործընթացում հաստատվել են մի քանի ռեկորդներ. կամրջի հիմնական հենասյուները կանգնեցված են 320մ բարձրության վրա,  ձգվող ճոպաններն ավելի քան  579 մ են, Բոսֆորի նեղուցի վրայով կամարջրի պողպատե թռիչքը եւս նմանը չունի:

Եւս մի քանի ամիս կկատարվեն հարդարման աշխատանքներ. կամուրջը կասֆալտապատվի, լուսավորություն կապահովվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ