News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` ապրիլի 12-ին, ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպան Գինտս Ապալսին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Նիկոյանն անդրադարձել է երկկողմ  աշխույժ կապերին, կարեւորել դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը: Նրա խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին,  եւ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Այն առավել կայուն հիմքերի վրա դնելու եւ  արդյունավետ կազմակերպելու առումով, անհրաժեշտ է համարվել համագործակցության ընդլայնումը հնարավոր բոլոր ձեւաչափերով:

Կողմերը, բացի խորհրդարանների նախագահների կամ փոխնախագահների փոխայցելություններից, նպատակահարմար են համարել նաեւ պատգամավորական բարեկամության խմբերի,  մշտական  հանձնաժողովների, տարբեր խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների մակարդակով փոխայցելությունների ու հանդիպումների կազմակերպումը: Խորհրդարանի նախագահը, տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լատվիա բարեկամության խումբը, վստահություն հայտնել է, որ առաջիկա  ընտրություններից հետո եւս այն արագ կձեւավորվի:

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը կզարգանա նաեւ միջազգային  կառույցների, մասնավորապես` ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի, Միջխորհրդարանական միության շրջանակներում:

Իր հերթին դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրել է, որ իրենց խորհրդարանում ձեւավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով,  լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության, հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության:

Ըստ դեսպանի, Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ  քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ  ասպարեզներում:  Գինտս Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին  հրավիրել է այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ