News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մտագարությամբ տառապող մարդկանց թիվը 2030թ-ին  կավելանա գրեթե երկու անգամ` հասնելով 65,7մլն մարդու, կանխատեսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), գրում է The Daily Mail-ը:

Իսկ 2050թ-ին նման հիվանդների թիվը կաճի 70%-ով` այօրվա 35,6 մլն ցուցանիշի համեմատ: Հայտնի է, որ մտագարության զարգացումը կապված է ուղեղի մի շարք հիվանդությունների հետ, որոնք ազդում են վարքագծի, հիշողության, մտածելու ունակության վրա:  Ավելի հաճախ հանդիպող տեսակից է Ալցհեյմերի հիվանդությունը, որին բաժին է ընկնում  բոլոր դեպքերի 70%-ը:

Alzheimers Disease International զեկույցի համաձայն` տարեկան ախտորոշվում է մտագարության 7,7 մլն նոր դեպք (գրեթե յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ նոր հիվանդ է ի հայտ գալիս): Իսկ բուժումը կարժենա տարեկան 604 մլրդ դոլար: Ընդ որում` միայն աշխարհի ութ երկրում է առկա նման հիվանդության դեմ պայքարի ազգային ծրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ