News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չնայած հյուսիսկորեական հրթիռի գործարկման անհաջողությանը, միջազգային հանրությունը դատապարտել է ԿԺԴՀ-ի գործողությունները: Մասնավորապես, հայտարարությամբ հանդես են եկել Սպիտակ տունը, այնուհետեւ «Մեծ ությակի»  ԱԳ նախարարները Վաշինգթոնում:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի Ջեյ Քարնիի գրավոր հայտարարությունում ասված է, որ ԿԺԴՀ-ի հրթիռի գործարկումը միջազգային օրենսդրության խախտում է:

Քարնին նշել է, որ հրթիռային տեխնոլոգիաների ոլորտում Հյուսիսային Կորեայի ակտիվությունը հարուցում է միջազգային հանրության մտահոգությունը:  «ԱՄՆ-ն զգոն է ԿԺԴՀ-ի սադրանքների հանդեպ, եւ շարունակելու ենք տարածաշրջանում ապահովել մեր դաշնակիցների անվտանգությունը», - ասել է նա:

«ԿԺԴՀ-ն դրանով իրեն դատապարտում է մեկուսացման, միջոցները վատնում է զենքի վրա, այնինչ երկրի քաղաքացիները սովի են մատնվում», - ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Սպիտակ տանը հայտարարել էին, որ արբանյակով հրթիռի մեկնարկը անհնար դարձրեց Հյուսիսային Կորեային մարդասիրական օգնություն ցուցաբերելը, ասված է «ՌԻԱ Նովոստին»:

Վաշինգթոնում G8 գագաթաժողովի ընթացքում ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «Մեծ ությակը» դատապարտում է ԿԺԴՀ-ի հրթիռի մեկնարկը եւ հիշեցվում է, որ այդ գործողությունները խախտում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 3 բանաձեւերը:

«Համամիտ լինելով, որ հրթիռի մեկնարկը խաթարում է տարածաշրջանի կայունությունը, մենք ԿԺԴՀ-ին կոչ ենք անում ապագայում զերծ մնալ նման քայլերից, հրթիռային տեխնոլոգիաների կիրառումից եւ այլ գործողություններից, որոնք կսրեն իրավիճակը Կորեական թերակղզում: Մենք պատրաստ ենք հստակեցնելԿԺԴՀ-ի հանդեպ պատասխան քայլերի սահմանները», - ասվում է նախարարների հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այդքան քննարկումների առիթ դարձած հյուսիսկորեական հրթիռի մեկնարկը ձախողվել է:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը Սեուլում լրագրողներին հայտնել է, որ հրթիռը կոտրվել եւ ընկել է ծովը մեկնարկից մի քանի րոպե անց: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը եւս հաստատել է հրթիռի անկումը:

NORAD-ի տվյալներով, հրթիռի առաջին մասը ծովն է ընկել Սեուլից (Հարավային Կորեա) 165 կմ հեռավորության վրա: Մյուս երկու մասերը, ենթադրվում է, իրարից չեն առանձնացել:

Ավելի ուշ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտարարել էին, որ հրթիռի մեկնարկը կայացել է, բայց անհաջող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ