News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ռեփեր Քանիե Ուեսթը արդեն երկու անգամ որակում է ստացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: «Հիմար»` նման ձեւով է հերթական անգամ որակվել հայտնի ռեփերը: Պետության ղեկավարի խոսքով, այդ «հիմարը» տաղանդավոր է:

Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկություններով, Բարաք Օբաման հայտարարել է, որ իրեն դուր է գալիս Քանիեն: «Նա Չիկագոյից է: Դատող եւ շատ տաղանդավոր»,-ասել է նա: Այն հարցին, թե ինչով են պայմանավորված Քանիե հասցեին հնչեցվող հաճոյախոսությունները` ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Որովհետեւ նա հիմար է, թեեւ տաղանդավոր է»:

Առաջին անգամ նախագահը Ուսեթին անբարեհունչ բնութագիր է տվել, երբ ռեփերը խոչընդոտել է 2009-ին VMA MTV  մրցանակի շնորհմանը: Ուեսթը դուրս է թռել բեմ, երբ մրցանակը ստացել էր քանթրի ոճում կատարող Թեյլոր Սվիֆթը, եւ հայտարարել, որ մրցանակը պետք է ստանա Բիոնսեն:

Այդ միջադեպը ուժեղ ռեզոնանս է առաջացրել եւ քննարկումների տեղիք տվել սոցիալական ցանցերում, գրում է «Գազետա.ռու»-ն:

Ուեսթը որոշ ժամանակով նույնիսկ հեռացել էր ԱՄՆ-ից եւ մոտ մեկ տարի բնակվում էր Ճապոնիայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ