News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոչ մեծ քանակությամբ խմիչքը օգնում է կատարել դժվար առաջադրանքները. նման եզրակացության են եկել Իլինոյսի համալսարանի գիտնականները: Նրանք պարզել են, որ խմիչք օգտագործող տղամարդիկ ավելի լավ են գլուխկոտրուկներ լուծում, քան չխմողները:

Ըստ գիտնականների, ալկոհոլը, խոչընդոտելով վերլուծական մտածողությանը, խթանում է ստեղծագործականը:

MedDaily-ն գրում է, որ ստեղծագործական մտածողության խթանման համար իդեալական չափաբաժինը օրական երկու միջին տարողության գավաթ գինին է:

Գիտնականները 40 առողջ երիտասարդների մասնակցությամբ փորձ են կատարել: Կամավորներին երեք բառ են տվել` «մետաղադրամ», «արագ» եւ «գդալ»: Դրանց հարկավոր էր հավելել 4-րդ բառը, որը կմիավորեր նախորդներին: Թեստի 20 մասնակիցներին դրանից առաջ խմիչք են տվել:

Արդյունքում խմողները 40%-ով գերազանցել են չխմողներին: Հարցին նրանք պատասխանել են 12 վայրկյանի շրջանակում, այնինչ չխմողերը` 15,5 վայրկյանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ