News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Նիգերիայի նախագահ Գուդլակա Ջոնաթանին սպառնում են ուտել: Նման նախազգուշացում է YouTube-ում տեղադրել ծայրահեղական իսլամական խմբավորման` «Բոկո Խարամ»-ի պարագլուխ Աբուբաքար Շեքաուն:

Երկու շաբաթ առաջ նախագահը հայտնել է, որ հունիսի վերջին Նիգերիայի իշխանությունները «Բոկո Խարամ»-ին պարտության կմատնեն: Շեքաուն ի պատասխան հայտարարել է. «Դու, Ջոնաթան, չես կարող կանգնեցնել մեզ, դրա փոխարեն մենք ագահությամբ կուտենք քեզ երեք ամիս անց»,-հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:

2003-ին ստեղծված «Բոկո Խարամը» համարում են ֆանատների աղանդ, որը փորձում է Նիգերիայի տարածքում շարիաթ ներմուծել եւ պայքար է մղում քրիստոնյաների եւ նույնիսկ մահմեդականների դեմ: Նրանք հաճախ ահաբեկչություններ են կազմակերպում: Վերջին ահաբեկչական ակտը եղել է ապրիլի 8-ին, Զատիկի հետ կապված: Հաղորդվում էր 38 զոհվածների եւ տասնյակ վիրավորների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ