News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաստանի գրողների միության, Թբիլիսիի հայերի միության, քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչների եւ համայնքային ճանաչված գործիչների մասնակցությամբ, ապրիլի 11-ին, տեղի է ունեցել հայ ռեալիստական դրամատուրգիայի, ազգային արեւելաեվրոպական թատրոնի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի վերաբացման արարողությունը` Թբիլիսիի Մաչաբելի-9 հասցեում: Այստեղ է 1825-1912 թթ. ապրել եւ վախճանվել է հայ մեծանուն դրամատուրգը:

Հուշատախտակի բացման առթիվ ելույթ է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Գաբրիել Սունդուկյանն իր ամբողջ ստեղծագործական եւ հասարակական գործունեությամբ ծառայել է հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությանը: Ուստի բնականոն է, որ հայ մեծ դրամատուրգին նվիրված հուշատախտակն այսօրվանից տեղ է գտնելու նրա սիրած քաղաքում` Թբիլիսիում, ի նշանավորումն նրա ստեղծագործության ու անբասիր կյանքի նկատմամբ խորին հարգանքի եւ երախտագիտության: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր մեծանուն գործչին, սակայն մեզ համար հատկապես հաճելի է, որ նրան հիշում են նաեւ Վրաստանում, ինչի վառ վկայությունն այսօրվա միջոցառումն է»:

Գաբրիել Սունդուկյանի հուշատախտակի բացման արարողությանը հանդես են եկել նաեւ Վրաստանի գրողների միության նախագահ տիկին Մակղվալա Գոնաշվիլին, ինչպես նաեւ Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ներկայացուցիչը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ