News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մյունխենում զավեշտալի դեպք է տեղի ունեցել. տղամարդը, անհագ սիրուհուց փրկվելու համար ոստիկանություն է կանչել: 43-ամյա տղամարդը մի քանի սեռական ակտից հետո, գոհ եւ բավարարված, մտադիր է եղել հրաժեշտ տալ իր նոր 47-ամյա սիրուհուն, սակայն կինը փակել է նրա ճանապարհը եւ բաց չի թողել բնակարանից` նոր սիրային արկածներ պահանջելով:

 Հուսահատված պատշգամբ փախչելով` գերմանացին սկսել է բարձրաձայն ոստիկանություն կանչել` բացատրելով առաջին հայացքից ծիծաղաշարժ պատճառը: Բարյացակամ բնակիչները զանգահարել են օրենքի պահապաններին: Հետագայում պարզվել է, որ տուժած տղամարդը միայն վերջերս է ծանոթացել տաքարյուն կնոջ հետ:

Այնուհետեւ պատմությունն էլ ավելի հետաքրքիր ընթացք է ունեցել. երբ ոստիկանները ժամանել են տղամարդուն փրկելու, կինը նրանց սկսել է համոզել, որ անկողնում փոխարինեն ուժասպառ սիրեկանին, բայց ծառայողական պարտականություններ իրականացնող ոստիկանները, ինչպես պնդում է NEWSru Israel-ը, հրաժարվել են սեռական ծառայություններ մատուցել անհագ կնոջը: Այժմ սեքս-ահաբեկչուհուն մեղադրանք կներկայացվի ոտնձգությունների եւ մարդուն բռնի կերպով պահելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ