News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն որոշ պատգամավորների կզրկի ամսվա աշխատավարձից: Օրենսդիր մարմնի ղեկավարը  նման որոշում է կայացրել այն պատճառով, որ պատգամավորները  չեն ներկայացել լիագումար նիստին եւ խափանել են մի շարք օրինագծերի քվեարկությունը:

Ինչպես տեղեկացնում է  «Նովոստի Գռուզիան», քվեարկության գործընթացը հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով, ինչի համար անհրաժեշտ է 76 պատգամավորների մասնակցությունը:

Այն բանում, որ նիստին բավական քանակությամբ պատգամավորներ ներկա չեն, կասկածել է «Միասնություն հանուն  արդարության»  ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Ջոնդի Բագատուրիան` մատնանշելով, որ ըստ ցուցատախտակի, գրանցված են եղել 98 պատգամավորներ: Բակրաձեն խորհրդարանական տեսուչներին հանձնարարել է ճշտել քվեարկած պագամավորների քանակը եւ անվանական ցուցակ կազմել:

«Պարզվել է, որ քվորում չի եղել, եւ մի քանի վահանակներ օգտագործվել են բացակայող պատգամավորների փոխարեն: Այդ պատճառով էլ, ըստ կանոնակարգի, ես որոշում եմ ընդունել զրկել բացակայող պատգամավորներին ամսական աշխատավարձից», - հայտարարել է Բաքրաձեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ