News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թիվ 8 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը չի կասկածում «Բարգավաճ Հայաստանի» անկեղծությանը եւ չի կարծում, թե ԲՀԿ-ն նույն խաղն է խաղում, ինչ ՕԵԿ-ը 2008թ.: Խաչատրյանն այդ մասին ասել է այսօր` ապրիլի 13-ին, տեղի ունեցած բանավեճի ժամանակ (ֆոտոռեպորտաժ):

Համենայն դեպս, Վահագն Խաչատրյանը ոչինչ չի բացառում: «Չեմ բացառում ու իրավունք էլ չունեմ բացառելու, հատկապես հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, սակայն այս փուլում ԲՀԿ-ն ընտրակեղծիքների մեխանիզմին մասնակցություն չունի: Բոլոր լծակներին տիրապետում է ՀՀԿ-ն եւ օգտագործում դրանք»,- նշել է Վահագն Խաչատրյանը եւ հավելել, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ «Բարգավաճ Հայաստանի» ստորագրությունը ԲՀԿ-ի անկեղծության ապացույցն է:

ՀՅԴ-ական թեկնածու Արթուր Եղիազարյանն իր հերթին նկատել է. «Այն գործընթացները, որոնց ԲՀԿ-ն մեզ հետ մասնակցում է, մեզ բարոյապես էլ իրավունք չի տալիս կասկածի ենթարկել ԲՀԿ անկեղծությունը, բայց ավելի հստակ ցանկացած ուժի իրական պատկերը կերեւա ընտրություններից հետո»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ