News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը հույս ունի, որ ապրիլի 13-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ կընդունի, որը թույլ կտա անզեն դիտորդներ ուղարկել Սիրիա:

Ինչպես հաղորդում է նրա ներկայացուցիչ Ահմադ Ֆաուզին, այդ փաստաթղթում խոսվում է դիտորդների առաջատար խմբի գործուղման մասին: Նա ճշգրտել է, որ առաջին խմբի մեջ կմտնի ավելի քան 100 մարդ:

Հետագայում, եթե իրադրությունը Սիրիայում չփոխվի, ՄԱԿ-ում կքննարկվի մնացյալ 250 հազար անզեն դիտորդներին ուղարկելու հարցը, հաղորդում է EFE-ին:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատրաստվում է Սիրիա ուղարկել միջազգային դիտորդական խումբ: Բանաձեւի նախագիծը քննարկվել է կազմակերպության Նյու Յորքի գրասենյակում: Խոսվում է 20-30 հոգուց բաղկացած խմբի գործուղման մասին:

ՄԱԿ-ի փորձագետների տեխնիկական խումբը, որը գլխավորում է նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը, նախօրեին կրկին մեկնել է Սիրիա` միջազգային դիտորդական խմբավորման առաքելության կազմակերպման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ