News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կանադայում վախճանվել է հայտնի գրող Ռոժե Քարոնը, ով իր կարիերան սկսել եւ ավարտել է որպես հանցագործ:

Ինչպես հաղորդում է AP-ին, այն բանից հետո, երբ 60-ականներին ապագա գրողը մի շարք բանկերի կողոպուտ է իրականացրել եւ մի քանի անգամ փախել է բանտից, Քվեբեկի լրագրողները կնքել են նրան որպես «Գազազած շուն»:

Գործակալությունը նշում է, որ կողոպուտի գնալիս Քարոնը սիրում էր օգտագործել հայտնի ամերիկացի քաղաքական գործիչների` Ռիչարդ Նիքսոնի եւ Ռոնալդ Ռեյգանի դիմակները, որոնք այդ տարիներին նախագահել են:

Քարոնը բանտում է գրագիտություն սովորել, իսկ նրան փառք բերած առաջին գիրքը «Դավայ, փոքրիկ» (Go, Boy) փաստագրական գիրքն է, որը հրատարակվել է 1978-ին:

Հաջողությամբ ոգեւորված` նա փորձել է վերջ դնել քրեական անցյալին: Կանադայի իշխանությունները օգնել են նրան, ինչպես կարողացել են` փորձելով ներկայացնել «որպես ռեաբիլիտացիա անցած հանցագործի շտկման լավ օրինակ», հաղորդում է  NEWSru.com-ը:

Բայց նա չի կարողացել երկար ժամանակ ապրել նորմալ կյանքով, եւ սկսել է կրկին բանկեր թալանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ