News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Տասնյակ հազարավոր եգիպտացիներ կրկին դուրս են եկել Կահիրեի Թահրիրի հրապարակ, որպեսզի իրենց բողոքը հայտնեն նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհներին իշխանության վերադարձնելու առթիվ:

Ընդդիմադիր շարժումն սկսել են մի քանի երիտասարդական խմբավորումներ, որոնք մեկ շաբաթ առաջ կոչ են արել անցկացնել մի քանի միլիոնանոց ակցիա` «Հեղափոխության պաշտպանության» առթիվ: Բայց երբ շարժմանը մասնակցելու ցանկություն են հայտնել իսլամական շարժման ներկայցուցիչները, շատ լիբերալ եւ երիտասարդական կուսակցություններ հրաժարվել են ինչպես մասնակցությունից, այնպես էլ հայտարարությունից:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հրապարակում երկու բեմահարթակներ են տեղադրվել, որոնք վրա հանդես են գալիս երկրի հիմնական իսլամական կազմակերպությունները` «Մուսուլման եղբայրներ»-ը եւ «Սալաֆիական կոչ»-ը: Հիմնական կարգախոսը` «Միասին թույլ չենք տա, որ իշխանության վերադառնան Մուբարաքի վարչակարգի համախոհները»: Այդ կոչը ավելի ակտուալ է դարձել Եգիպտոսում վեջին օրերին, այն բանից հետո, երբ որպես նախագահի թեկնածու գրանցվել է երկրի ընդհանուր հետախուզության նախկին ղեկավար Օմար Սուլեյմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ