News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մոսկվայում դատարանն այսօր`, ապրիլի 13-ին, 7 տարվա ազատազրկման եւ 150 հազար ռուբլի տուգանքի է դատապարտել այսպես կոչված «օրենքով գող» Ռամազ Ձնելաձեին: Նա մեղավոր է ճանաչվել իրացման նպատակով թմրանյութեր պահելու եւ կեղծ անձնագիր օգտագործելու մեջ:

Քրեական հեղինակությունը ձերբակալվել է նախորդ տարվա հուլիսին: Օպերատիվ տվյալներով, Ձնելաձեն ընդգրկված է , այսպես կոչված, Մոսկվայի «քութայիսյան հանցավոր ընկերակցության» մեջ եւ ղեկավարում է բնակարանային գողերին: Բացի այդ, Ձնելաձեն համարվում է նաեւ Կունցեւի ավտոմեքենաների շուկայի «նայողը», հաղորդում է REGIONS.RU-ն:

Ձնելաձեն Տարիել Օնիանիի (Թարո) կլանի առաջնորդներից մեկն է: Օնիանիի հակամարտությունը «Դեդ Հասանի» հետ լայնորեն շրջանառվել է մամուլում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ