News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի Տեղեկատվության եւ ինտերնետի ուսումնասիրման հարցերի հանձնաժողովում Թուրքիայի ոստիկանական ակադեմիայի փոխնախագահ Հուսեյն Չեւիքը եւ դասախոս Օսման Դոլուն ներկայացրել են  համակարգչային խաղերում ոչ ստանդարտ արտաքին ունեցող պերսոնաժների բացասական ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ ոստիկանական ակադեմիայի դասախոս Օսման Դոլուն նշել է, թե համակարգչային խաղերում կանացի պերսոնաժները ներկայացված են մեծ կրծքով եւ չափից դուրս շպարված, իսկ տղամարդու պերսոնաժները՝ գերմկանոտ։ Դասախոսը շեշտել է, թե այդ պերսոնաժների ոչ իրական արտաքին տվյալները շատ երեխաների համար օրինակ են ծառայում, ինչը բացասական երեւույթ է։

Թուրք դասախոսը նման համակարգչային խաղերից հիշատակել է Lara Croft, Red Ninja, Anna, Blood Rayne, Death by Degrees. Cat Woman, Wrath, Need fo Speed, Leisure Suit Larry, Grand Theft Auto, Duke Nukem խաղերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ