News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գվինեա-Բիսաու պետությունում այսօր` ապրիլի 13 –ին զինված խռովությունն ավարտվել է ռազմական հեղաշրջումով: Զինվորներն ու սպաները ձերբակալել են երկրի նախագահի եւ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարներ Ռայմունդու Պերեյրուին եւ Կարլոս Գոմեսին:

Բանակի հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որում նշում է իշխանությունն իրենց ձեռքում չպահելու ցանկության եւ այն քաղաքացիական կառավարությանը հանձնելու մտադրության մասին, հաղորդում է  Agence France-Presse-ը: Ըստ զինվորականների` իրենք ստիպված էին տապալել գործող իշխանություներին, քանի որ տեղեկացել էին երկրի ղեկավարության եւ Անգլիայի միջեւ դավադրութան մասին:

Առայժմ, սակայն, այնհայտ է, թե ով է հեղաշրջման իրականացման ղեկավարը, եւ ով է պատասխանատու երկրում ստեղծված իրավիճակի համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ երկրում իրավիճակը լարվել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո: Համաձայն պաշտոնական տվյալների` առաջին փուլում Կարլոս Գոմսեն ստացել էր քվեների 49%-ը, իսկ ընդդիմադիր Կումբա Յալան` 23 տոկոսը:

Խռովությունից ժամեր առաջ Կումբա Յալան կոչ է արել բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը` բազմաթիվ խախտումների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ