News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարդն ուրախության պոռթկում է ունենում ամեն անգամ, երբ ընկերոջից կամ ընդանիքի անդամից հաղորդագրություն է ստանում. սա ապացուցվել է գիտափորձի միջոցով:

Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը, Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանները միանշանակ եկել են այն եզրահանգման, որ SMS-ը դրականորեն է անդրադառնում մարդու հոգեբանական վիճակի վրա:  Օրինակ, դեպրեսիայով տառապող անձինք, ովքեր հաղորդագրություն են ստանում,  զգացողություն են ունենում,  թե իրենց մասին ինչ-որ մեկը հոգ է տանում:

Պրոֆեսոր Ադրիան Ագիլերան հատուկ ծրագիր է մշակել, որի շրջանակում ավելի քան 2000 մարդ SMS է ստացել:

Հաղորդագրությունները նրանց էմոցիոնալ վիճակի մասին հարց են պարունակել եւ ենթադրել են պատասխան: Ստացվել է հոգեբանի հետ խորհրդակցելու պես շփում:

Ստացված պատասխանների վերլուծությունը ցույց է տվել, որ մարդկանց մշտական շփում կամ հանդիպումներ են պետք հոգեբանների հետ: Եվ անգամ SMS-ներն են արդյունք տվել: Ընդ որում, երբ ծրագիրը տեխնիկական խնդիների պատճառով որոշ ժամանակ դադարել է գործել, մասնակիցների հոգեբանական վիճակը դեպի վատն է փոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ