News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չինաստանում արեւածաղկի սերմերի կեղեւից իսկական գլուխգործոցներ են պատրաստում: Պեկինից Լու Բաուչին մեկ նկարի պատրաստման վրա երկու տարի է անցկացրել: Արդյունքում ստեղծվել է 12-մետրանոց գլուխգործոց` հնագույն չինական որմնակարների փոքրացված վերարտադրությունը, հաղորդում է ТСН-ը:

Չինուհին կեղեւից ստացել է ավելի քան 900 կերպարներ եւ հարյուրավոր ծառեր: Հեղինակը նշում է, որ կեղեւով «նկարելն» ավելի դժվար է, քան ներկերով:

Լու Բաուչին  նման պատկերներ է ստեղծում արդեն 20 տարի: Քաղաքում նրա աշխատանքների մեծ պահանջարկ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ