News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հայտնի հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը դուետով երգել է ժամանակակից երաժշտության ամենահայտնի, էպատաժային ներկայացուցիչներից մեկի` Մերիլին Մենսոնի հետ:

Ինչպես հաղորդում է` Polit.ru-ն` վկայակոչելով The Washington Post-ը, նրանք համատեղ ելույթ են ունեցել Revolver ամսագրի Golden Gods մրցանակաբաշխության ժամանակ: Դեփը, ով վաղուց է տարված երաժշտությամբ, միացել է Մենսոնին Sweet Dreams երգի կատարման ժամանակ:

Պարբերականը գրում է, որ Ջոնի Դեփը նաեւ կիթառ է նվագել: Բացի այդ, Մենսոնին աջակցել է Թեյլոր Մոմսենը` Pretty Reckless խմբի մեներգչուհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ