News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Օկլահոմայում  հզոր ամպրոպ է որոտացել, որին հաջորդել է տորնադոն: Շուրջ 7 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:

CNN-ի տվյալներով, տարերքից ամենաշատը տուժել են Նորման, Օկլահոմա Սիթի եւ Փեդմոնթ քաղաքների բնակիչները: Արտակարգ դրության պայմաններում աշխատող փրկարարները հայտնել են շինությունների մասնակի փլուզման, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման գծերի վնասման  մասին: Տարերքի զոհերի մասին տվյալներ չկան, տորնադոյի հոսանքի մասին հայտարարվել է դրանից երեք րոպե առաջ, եւ մեծամասնությունը հասցրել են պատսպարվել ամրացված շինություններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ