News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Վերմոնտ նահանգի նահանգապետ Փիթեր Շամլինը անզեն վիճակով փորձել  է քշել թռչունների կերամաններին մոտեցած 4 արջերին: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ` նահանգապետը արջերից թաքնվել է իր տանը: Ասում են, նրա բախտը բերել է, քանի որ ձմեռային քնից արթնացած  արջերը քաղցած շրջում են տարածքում:

Ինչպես հաղորդել է նահանգապետի մամոիլի ծառայությունը, Շամլինը կեսգիշերին աղմուկ է  լսել եւ պատուհանից նայելով տեսել է 4  արջերի, որոնք փորձում էին վայելել թռչունների համար պատշգամբից կախված կերամանների պարունակությունը, գրում է NEWSru.com-ը:

Անգամ կոշիկ չհագնելով` Շամլինը վազել է բակ` փորձելով քշել չորքոտանի գողերին: Գազաններից մեկը գնացել է դեպի նահանգապետը` վերջինիս ստիպելով փախուստի դիմել: Շամլինին հաջողվել է մտնել տուն եւ դուռը փակել:

«Վերմոնտը քիչ է մնում զրկվեր նահանգապետից: Նրան հազիվ է հաջողվել փախչել  «ավազակների» ճանկից: Բայց հուսով եմ, նրա համար դաս եղավ, որ մյուս անգամ վաղ գարնանը կերամաններ չկախի պատշգամբից», -նշել է նահանգապետի մամուլի քարտուղարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ