News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Կոնվերս բամնկի» մասնաճյուղերից մեկում պայթուցիկ նյութ տեղադրված չէր։ NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝  պայթուցիկ նյութ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգը վերաբերել է հենց «Կովերս բանկին»։

ԱԻՆ-ից NEWS.am-ը տեղեկացավ, որ կեղծ ահազանգի հեղինակը դեռ չի հայտնաբերվել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, ԱԻՆ աշխատակիցներ ու շտապօգնության մեքենաները շտապել են: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում իրականացվել է շենքի աշխատակիցների տարահանում: Դեպքի վայր ժամանած ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների կողմից կատարվել է տարածքի զննում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առավոտյան  ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում` Կոմիտաս 49 շենքի մոտ պայթուցիկ նյութ է տեղադրված:

Սակայն ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից  NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել էին, որ ահազանգը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը: Հարկ է նկատել, որ տեղի բնակչությունը կեղծ ահազանգից հասցրել է մի լավ վախենալ եւ սպասողական դրության մեջ հայտնվելով մեկուսանալ սույն տարածքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ