News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-16-ի գիշերը կլինի Արեգակնային համակարգի թերեւս ամենագեղեցիկ մոլորակի` Սատուրնի, դիտելու ամենահարմար ժամանակը այս տարվա ընթացքում:

Ինչպես NEWS.am-ին  հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, Երկիրը, շարժվելով իր ուղեծրով, հայտնվում է Արեգակի և Սատուրնի միջև, և Սատուրնի (ինչպես նաև այլ մոլորակների) նման դիրքը կոչվում է դիմակայություն: Այն տեղի է ունենում միայն արտաքին մոլորակների դեպքում (Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն):

Դիմակայությունը տեղի է ունենում ամեն տարի, քանի որ Երկիրն ավելի արագ է պտտվում Արեգակի շուրջը, քան արտաքին մոլորակները և նրանց շրջանցելով, հայտնվում է Արեգակի և մոլորակի միջև: Օրինակ Սատուրնի դիմակայությունն ամեն անգամ տեղի է ունենում նախորդ տարվանից 2 շաբաթ ուշացումով (2013-ին այն կդիտվի ապրիլի 28-ին):

Սատուրնը շատ հեշտ է գտնել, քանի որ այն ներկայում գտնվում է Կույսի համաստեղության ամենապայծառ աստղի` Սպիկայի մոտակայքում և բավական հարմար կլինի դիտելու համար ամբողջ ապրիլի և մայիսի ընթացքում: Այս օրերին Սատուրնը երեկոյան ծագում է արևելքից արևամուտի պահին և մայր է մտնում արևմուտքում արևածագի պահին, այնպես որ այն տեսանելի կլինի ողջ գիշեր:

Լինելով բավականին մոտ` Սատուրնը կերևա շատ պայծառ: Նույնիսկ փոքր սիրողական աստղադիտակով կամ հեռադիտակով լավ երևում են Սատուրնի օղակները, որոնք նրա ամենագրավիչ առանձնահատկությունն են:

Սատուրնը Արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է, իր չափերով զիջում է միայն Յուպիտերին, տրամագծով Երկրից մեծ է 9.5 անգամ, զանգվածով` 95 անգամ, իսկ խտությամբ փոքր է 8 անգամ: Նրա հեռավորությունը Երկրից տատանվում է մոտ 1200-1650 միլիոն կմ սահմաններում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ