News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Կարմիր  հրապարակում  2010 թվականի դեկտեմբերի 31-ին  ահաբեկչություններ նախապատրաստած անձինք` չկայացած մահապարտ Զեյնաբ Սույունովան եւ  պայթուցիկի ենթադրյալ թաքցնող Թիմուր Աքուբեքովը համագործակցության համաձայնության են եկել հետաքննության հետ:

Ինչպես գրում է  «Կոմերսանտը», այդ գործով ձերբակալվել էր մի քանի մարդ, որոնցից 6-ը կալանավորվել էին` Արթուր Մահոմեդովը, Շամիլ Բայմամեթովը, Իլյաս Սայիդովը, Հայրուլա Մահոմեդովը, Թիմուր Աքուբեքովը եւ Զեյնաբ Սույունովան: Արթուր Մահոմեդովը եւ Սույունովան հանձնվել են իրավապահ մարմիններին: 

Չկայացած 24-ամյա մահապարտուհին, որն ապրել է ահաբեկիչների հետ, գիտեր, թե իրեն ինչ էր սպասվում, սակայն, ըստ նրա, ինքնապայթյունի է համաձայնել ոչ իր կամքով:

Ըստ հրատարակչության տեղեկության` գործի անձանցից մեկը Սույունովային, որի ամուսինը Պյատիգորսկի ահաբեկչության համար ձերբակալված էր, եւ նրա աղջկան տեղափոխել էր Մախաչկալայում ապահով բնակարան, որտեղ արդեն ուրիշներն են պատմել կնոջը, որ նրա ամուսինը մահացել է եւ նրան մնում է միայն վրեժ լուծել նրա համար` ահաբեկչություն կատարելով Մոսկվայում:   Համոզիչ լինելու համար գրոհայինների ներկյացուցիչներն իբր տարել են Ադիլյային (Սույունովայի դստերը)` խոստանալով հաշվեհարդար տեսնել երեխայի հետ, եթե մայրը չկատարի հրամանը:

Սույունովան հետաքննությանը պատմել է, որ Մոսկվա նա եկել էր երկրորդ մահապարտ Զավժատ Դաուդովայի` Դաղստանում ամենախաշոր  «գուբդենսկյան ջամաթի» առաջնորդ` Իբրահիմխալիլ Դաուդովի կնոջ հետ:

Նոր տարվա նախօրեին` 2010թ. դեկտեմբերի 31-ին, կանայք նախապատրաստվել են ահաբեկչությանը իրենց համար վարձակալած տնակում:

Միաժամանակ ավագ շահիդուհին Սույունովային խնդրել է նախապես իրեն հագցնել պայթուցիկով գոտին:

Այն բանից հետո, երբ նա կատարել է խնդրանքը եւ դուրս եկել հարեւան սենյակ, տեղի է ունեցել  պայթյուն, որը վրիժառուին  բառացիորեն մասերի է բաժանմել: Սույունովան փախել է, սակայն շուտով ձերբակալվել է Վոլգոգրադում եւ անմիջապես էլ համաձայնել է համագործակցել հետաքննության հետ: Շնորհիվ նրա օգնության`հայտնաբերվել եւ ձերբակալվել են պատրաստվող հանցագործության մյուս մասնակիցները:

Թերթը նշում է, որ չնայած կնքած գործարքին, հետաքննությունը քննադատորեն է մոտենում մեղադրյալների ցուցմունքներին:

Ստուգմանը չի դիմացել նաեւ Զեյնաբ Սույունովայի վարկածը` իբր բռնի կերպով իրենից երեխային առեւանգելու մասին:

Հետաքննությունը հաստատել էր, որ երկամյա Ադիլյային մայրն անձամբ է տվել աներեխա մի ընտանիքի` խնդրելով հոգ տանել աղջկա մասին, եթե ինքը մահանա: Երեխան այժմ փոխանցվել է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ