News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Միացյալ թագավորության Լորդերի պալատի անդամ Նազի Ահմեդը, ով Օբամայի եւ Բուշի գլուխների համար պարգեւատրում է խոստացել, հեռացվել է Լեյբորիստական կուսակցությունից:

Կուսակցությունը պարզաբանում է պահանջել Ահմեդից, ով պակիստանյան Express Tribune թերթին տված հարցազրույցում Օբամային բռնելու դիմաց պարգեւատրում է խոստացել: Նման հայտարարություն նա արել է իր պատասխան ԱՄՆ կառավարության հայտարարության, որը 10 մլն դոլարի դրամական պարգեւ է խոստացել արմատական իսլամական «ԼաշքարեԹայբա» կազմակերպության հիմնադիր Հաֆիզ Մոհամեդ Սայիդի մասին տեղեկություն հայտնողին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, բրիտանացի խորհրդարանականը կտրականապես հերքել է պակիստանյան մամուլում հայտնված տեղեկությունը եւ իր զարմանքը հայտնել իրեն ներկուսակցական աշխատանքից հեռացնելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ