News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թեհրանում ազատ են արձակվել երկու ռուսներ, որոնք ձերբակալվել էին ապրլի 5-ին:

Ձերբակալվածները պայմանագրով աշխատում էին  ղազախստանյան-իրանական «Զար կուխ» ընկերությունում եւ կալանքի տակ էին առնվել  ընկերության աշխատակիցների կազմում: Տվյալ պահին հայտնի չեն   ոչ նրանց ձերբակալման պատճառները, ոչ էլ` ազատ արձակելու: 

Ռուսաստանի արտգործնախարարությունն իրանական իշխանություններից տվյալ միջադեպի կապակցությամբ սպառիչ բացատրությունների է սպասում, հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»:

Ներկայումս Ռուսաստանի քաղաքացիներ Ա. Ս. Կայսինը եւ Ա. Պ. Ռմանենկոն գտնվում են հյուրանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ոչ բավարար: Դեսպանատան աշխատակիցների կողմից նրանց են փոխանցվել համապատասխան դեղամիջոցներ, առաջին հնարավորության դեպքում կիրականացվի զննում` Թեհրանում ռուսական դեսպանատան բժշկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ