News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նշել է ծննդյան 55-ամյակը։ Այդ մասին գրում է «Հայացքը»:

«Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության վարչապետ եւ ընտրյալ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նրան։ Սակայն ոչ Վայոց ձորի մարզպետարանը, ոչ էլ նրա ծննդավայր Մալիշկայի գյուղապետարանը չի հիշել պարոն Աբրահամյանի ծննդյան օրն ու չի արձագանքել այդ նշանավոր իրադարձությանը։ Հավանաբար Արա Աբրահամյանն էլ չի հիշել հոգսերի մեջ թաղված իր ծննդավայր Մալիշկան, որտեղ  տարիներ առաջ գյուղի երկու դպրոցներից մեկի վերանորոգումից ու սուրբ Աննա եկեղեցին կառուցելուց բացի ոչինչ չի արել համագյուղացիների համար։  Այնպես որ, դրսում շռայլորեն իրականացվող բարեգործություններով հարազատ գյուղի դարդին դարման չես անի»,- գրում է  «Հայացք» թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ