News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելուն ուղղված առաջարկների փաթեթի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ-ի գործադիր մարմնի անդամ, նախաձեռնության հեղինակ Դավիթ Հարությունյանը:

«Բանակցությունների մի մասը գաղտնի բնույթ ունի», - ասաց Հարությունյանը` նշելով, որ ապրիլի 18-ին կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են նախահարձակ լինել քվեարկության ընթացքի տեսագրությունն ու լուսանկարումն արգելելու հարցում:

Ինչպես նշվել էր նախինում, Դավիթ Հարությունյանի առաջարկը տարաբնույթ արձագանք ունեցավ կուսակցությունների շրջանում:

Առաջարկը ողջունել է «Օրինաց երկիրը»: Դեոկրատական կուսակցությունը եւ «Ժառանգությունը» հայտարարել էին պատասխան նախաձեռնություններ պատրաստելու մասին, իսկ Կոմկուսն ընգծել էր, որ եթե ՀՀԿ-ն պարտավորվի արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, իրենք կողջունեն այդ նախաձեռնությունը: ՀԱԿ-ը մերժել է առաջարկը: «Միավորված հայեր» կուսակցությունը նույնպես չի պատրաստվում համագործակցել:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրություներին կմասնակցի 9 քաղաքական ուժ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ