News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

A/H1N1 համաճարակային գրիպով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 38-ի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը:

«Բոլոր 38 դեպքերը լաբորատոր կերպով հաստատվել են, անալիզներն այդ հիվանդների մոտ բացահայտել են A/H1N1 վարակի առկայությունը»,- հայտնեց Ասոյանը:

Միեւնույն ժամանակ, ինչպես դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այսօրվա դրությամբ երկրում արձանագրվել է «խոզի գրիպով» վարակման 40 դեպք:

Հիշեցնենք, որ դեռ երեկ հաղորդվում էր 35 հիվանդների մասին: Գրիպի համաճարակի սպառնալիքի պատճառով Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել նախադպրոցական եւ հանրակրթական հաստատությունները դեկտեմբերի 8-ից 19-ը փակելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ