News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ՀԱԿ-ի նախընտրական շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից.

«-Այսօր շատերն են նկատում, որ քննադատելով իշխանության միայն մեկ թեւին` ՀՀԿ-ին, ՀԱԿ-ը համագործակցում  մեկ այլ թեւի` ԲՀԿ-ի հետ: Ի դեպ, այսպիսի տեսակետ հնչում է հաճախ նաեւ ընդդիմադիր մեկ այլ  բեւեռից:

-Ես չգիտեմ ու ոչ էլ հետաքրքիր է, թե ով է նման տեսակետ հայտնում: Խնդիրը հետեւյալն է` այստեղ իշխանությունը ոչ մի թեւ չունի: Ամենամեծ սխալն այստեղ է, որ իշխանությունը թեւերի են բաժանում: Սա մի բռնապետություն է, որի պարագլուխը Սերժ Սարգսյանն է, որը մի քանի օլիգարխներով ստեղծել է հանցավոր ռեժիմ, ու մեր պայքարը հենց դրա դեմ է: Ով համաձայնում է մեզ հետ այս ռեժիմի, ընտրակեղծիքների դեմն առնել, պատրաստ ենք այդ ուժերի հետ համագործակցելու:

-Հստակեցնենք. ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ չի՞ համագործակցում:

- ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ը համագործակցում է ճիշտ այնքան, որքան ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», որովհետեւ այս չորս ուժերը ստորագրել են ընտրակեղծիքների դեմն առնելու նպատակով  միասնական շտաբ ձեւավորելու փաստաթղթի տակ:

- ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցությունը սահմանափակվում է միայն ա՞յդ շրջանակով:

-Ուրիշ ի՞նչ շրջանակ կարող է լինել:

-Ասում են, օրինակ` ԲՀԿ-ն ֆինանսավորում է ՀԱԿ-ին, ամեն ինչ անում է, որ խորհրդարանում կոնգեսակակնների թիվը շատ լինի եւ այլն, եւ այլն:

- Եթե ԲՀԿ-ն ֆինանսապես մեզ օգներ, մենք մեզ մի քիչ ավելի լավ պիտի զգայինք», - գրում է «Իրատես de facto» թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ