News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

2012թ սկզբին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական  դիսպանսերում հաշվառվել է հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցող 522  երեխա,  մինչդեռ նախորդ տարի այդ իվը կազմել է 643, իսկ 2010-ին` 693 երեխա: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական  դիսպանսերի վարիչ Կարինե Լուլեջյանը:

Նրա խոսքով` տարեցտարի այդ թիվը նվազում է, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդպիսի խնդիրներ ունեցող երեխաներն են քչանում: «Պարզապես մարդիկ հրաժարվում են հաշվառել երեխաներին, որովհետեւ իրենք ոչ մի շահագրգռվածություն չունեն: Նախկինում, օրինակ, դեղեր էին հատկացվում, իսկ հիմա` ոչ, նախարարությունը այդքան գումար  չունի հոգեմետ դեղեր գնելու համար»,- նշեց Կարինե Լուլեջյանը:

Հաշվառվել չցանկանալու պատճառներից է նաեւ այն, որ ծնողները չեն ցանկանում իրենց երեխայի կենսագրության մեջ այսպես ասած  «սեւ բիծ» մնա, եւ հետո` հնարավոր է հետագայում երեխայի առողջական վիճակի մեջ բարելավում է նկատվում, ինչ-որ չափով բուժվում է հիվանդությունը, սակայն այդ գրառումը մինչեւ կյանքի վերջ մնում է, ինչը ցանկալի չէ:

Մանկական հոգեբուժական  դիսպանսերի վարիչի խոսքով` դիսպանսերում դիմողներին հաշվառում են, ախտորոշում, խորհրդատվություն տալիս, ուղղորդում ստացիոնար բուժման համապատախան մասնագետի մոտ, դեղեր նշանակում եւ այլն: «Մենք առաջարկում ենք ծնողին` հաշվառում վերցնել երեխաներին, մենք հաշվառում ենք խրոնիկ հիվանդներին` մտավոր, հետամնացություն, աուտիզմ, պսիխոզներ, շիզոֆրենիա եւ այլն, այսինքն`  նրանց, ովքեր գիտենք, որ ամբողջ կյանքում այդ պրոբլեմն ունենալու են»,- ասաց նա:

Հաշվառված 522 երեխաների մեջ մեծ թիվ են կազմում աուտիզմով եւ մտավոր հետամնացութամբ տառապող երեխաները: Ըստ որում` եթե աուտիզմով եւ թեթեւ մտավոր հետամնացությամբ ավելի շատ տառապում են տղա երեխաները, ապա  ծանր մտավոր հետամնացության դեպքում իգական եւ արական սեռի երեխաների թիվը հավասար է: Մասնագետի խոսքով` այս հիվանդությունների դեպքում վերջնական բուժում չկա, հնարավոր է, որ պարզապես վիճակը բարելավվի: Մեզանում չկա ուսումնասիրություն, թե այդպիսի խանգարումներով երեխաները մեզանում ավելի շատ այդպես ծնվում են, թե հետո դառնում են:

Կարինե Լուլեջյանի խոսքով` նախկինում ծնողները երեխաներին չէին ցանկանում երեխաներին տանել հոգեբույժի մոտ, բայց հիմա այդ կոմպլեքսը հաղթահարվել է, տանում են, չեն վախենում: «Մեր ծնողները քիչ են հրաժարվում երեխաներից, ծայրահեղ ծանր դեպքերում, երբ այլեւս անհնար է տանը պահել»,- ասաց նա` հավելելով, որ հրաժարվելու դեպքում  տանում են Չարբախի մակատուն:

Մասնագետի ոխսքով`  հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցող երեխաների պաշտպանության ոլորտում իրավական դաշտը բավական բարենպաստ է, այստեղ գործում են  մարդու, երեխաների իրավունքների մասին, հոգեկան առոզղջության եւ այլ օրենքներ. Խնդիրը դրանց պրակտիկ կիրառության մեջ է:

Տպել
Ամենաշատ