News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի նոր հաղորդումն ապրիլի 22-ին թողարկվել է վրացական ռուսալեզու «ՊԻԿ»  հեռուստաալիքի եթերում: Ավելի վաղ Թբիլիսիում պնդել էին, որ արբանյակային ալիքի տարածմանը փորձել են խանգարել ռուսական իշխանությունները:

Սոբչակի «Պետդեպ» թոք շոուն հանվել էր ռուսական  MTV-ի եթերից` նախագահի ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, հիշեցնում է  gazeta.ru-ն:

Նոր հաղորդման ոճը, ժանրը եւ բովանդակությունը հեռտեւյալ կերպ է բնորոշվում. «Սուր հարցեր: Անկեղծ պատասխաններ: Այստեղ եւ այժմ: Քսենիա Սոբչակի նոր հասարակական-քաղաքական «Գլխավոր թեմա» թոք շոուում: Հաղորդավարուհին եւ նրա հյուրերը քննարկում են ամենանշանակալից իրադարձությունները երկրի կյանքից ամեն կիրակի «ՊԻԿ»  ալիքով»:

«Դուրս կգա՞ն արդյոք ռուսական քաղաքների փողոցներ միլիոնավոր բողոքողներ: Թե՞ իշխանությունը քարտ-բլանշ է ստացել մինչեւ 2018 թվականը: Սերգեյ Մարկովն ընդդեմ Դմիտրի Գուդկովի», – հայտարարում է հաղորդումը «ՊԻԿ»-ի կայքում:

Անձամբ Սոբչակը հայտարարել է, որ իրեն այդ նախագիծը հետաքրքիր է նրանով, որ այստեղ խոսքի ազատություն են խոստացել:  «Հենց որ Քսենիա Սոբչակը արտասանում է իր համար նվիրական «խոսքի ազատություն» բառը, դա իր համար կարեւոր խթան է ինչ-որ բան անելու», - հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ