News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուղեւորատար  «Սապսան» ճեպընթաց գնացքի պայթեցման նախապատրաստման քրեական  գործում ներգրավված անձինք խոստովանել են մեղքը եւ պատրաստ են գործարքի մեջ մտնել հետաքննության հետ, բայց ահաբեկչության կազմակերպիչ Դոքու Ումարովի դեմ ցուցմունք չեն տալիս, ինչին ցանկանում է հասնել ԱԴԾ-ն:

Վերջին հետաքննության արդյունքները հաստատել են չորս մեղադրյալների մասնակցությունը հանցագործությանը` Իսլամ Խամժուեւ, Մուրադ  Էդիլբիեւ, Մուրադ Ումաեւ եւ Ֆյարիտ Նեւլյութով:  Նրանցից երեքը  պատրաստ են մինչդատական համաձայնագիր ստորագրել, գրում է «Կոմերսանտը»:

Բայց հարկ եղած տեղեկատվություն առայժմ չեն ցանկանում տրամադրել:

 2011թ. հուլիսի սկզբից չորս երիտասարդները ձերբակալված են` մեղադրվելով ահաբեկչության կազմակերպման եւ զենք-զինամթերքի ապօրինի պահպանման մեջ:  Քննությունը ենթադրում է, որ մեղադրյալները ահաբեկչություն են կազմակերպել  հանցավոր խմբի կազմում, ընդ որում` խումբը  ոչ թե այդ չորս անձինք են, այլ ամբողջ «Իմարաթ Կավկազը», ներառյալ Ումարովին, դաղստանյան  «ամիր»  Աբդուլաեւին եւ այլ գրոհայինների, որոնք այդ ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ են:

Հետաքննության տվյալներով` ահաբեկիչները պատրաստվում էին  «Սապսան»  գնացքը պայթեցնել ռադիոկառավարման ռումբի օգնությամբ, որը պատրաստված էր գազի 12 լիտրանոց բալոնից:

Մեղադրյալները պատմել են, որ կազմակերպիչը Կաբարդինո-Բալկարիայից 23-ամյա գործարար  Խամժուեւն է: Նա համախոհ չեչեններ Ումաեւի   եւ Էդիլբիեւի եւ Մորդովիայի բնակիչ Նեւլյութովի հետ ծանոթացել է մոսկովյան մզկիթներից մեկում, իսկ 2011 հունիսին նրանց առաջարկել է պայթեցնել «Սապսանը»  Ավելի վաղ հաղորդվել էր, որ բոլոր չորսն ահաբեկիչներ են դարձել` լսելով հյուսիսկովկասյան գաղափարաբան Սայիդ Բուրյատսկիի (Ալեքսանդր Տիխոմիրովի) քարոզները, որը 2010թ. վերացվել է Ինգուշեթիայում:

Գործողությունն անհայտ պատճառով խափանել է Խամժուեւը. 2011թ. հուլիսին նա պատմել է, որ շտապ գործով մեկնում է Դաղստան եւ համախոհներին առաջարկել է ավարտել սկսածը:

Սակայն նրանք չէին համարձակվել ինքնուրույն գործողության դիմել եւ 2011 թվականի հուլիսի 5-ին սելիտրայով երկաթե տարան նետել էին Պոկրովսկոյե-Ստրեշնոյե այգում: Այդ ժամանակ Խամժուեւն արդեն ձերբակալված էր ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից:

Ահաբեկչության նախապատրաստման մասին խոստովանել են Խամժուեւը, Էդիլբիեւը եւ Նեվլյութովը: Ցուցմունքներ տալուց հրաժարվում է միայն Ումաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ