News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում` Գարմիշ-Պարտենկիրխենում, ապրիլի 23-24-ին, կմասնակցի Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի պետությունների ԶՈւ ԳՇ պետերի նիստին: Այն անցկացվում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո: Այցի ընթացքում նախատեսված է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առանձնազրույցը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի հետ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցելու է նաեւ «ԱՄՆ Եվրոպական հրամանատարության գործընկերության շրջանակները» խորագրով լիագումար նիստին:

Ապրիլի 25-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերի գործողություններին մասնակցող երկրների ԶՈւ ԳՇ պետերի ձեւաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հերթական նիստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ