News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


«Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովի կինը` Անաստասյան, իր թվիթերում հրապարակել է հատվածական տեսահոլովակ, որն, ըստ նրա, ապացուցում է, որ Ուդալցովի կողմից լրագրողուհու ծեծն իշխանությունների սադրանքն է:

Ըստ ռուսական լրատվամիջոցների հաղորդման` նա առաջարկում է ծանոթանալ տեսագրությանը, որն ավելի վաղ ներկայացվել էր իբր տուժած  Պոզդնյակովայի կողմից` որպես Ուդալցովի իր վրա հարձակման ապացույց: «Նայեք քայլ առ քայլ կարգով: Դուք կհամոզվեք, որ դա մոնտաժ է եւ իշխանությունների, ոստիկանության  հորինվածք կոնկրետ մարդու դեմ, որից իսկապես վախենում են եւ տարբեր պատճառներով ցանկանում հեռացնել հասարակությունից», - ասվում է տեսագրության մեկնաբանություններում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ապրիլի 21-ին Ուլյանովսկում ձերբակալել էին ռուս ընդդիմադիր,  «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովին: Նրան մեղադրում են  «Դորոժնոյե ռադիո»-ի լրագրող Աննա Պոզդնյակովային ծեծելու մեջ:

 «Եդինայա Ռոսիա» կուսակցության Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Բուրմատովը պատմել է, որ լրագրողուհին հարցեր էր տալիս Ուդալցովին Ուլյանովսկի հանրահավաքի ժամանակ: Շեինի հացադուլի մասին հարցից հետո ընդդիմադիրը հարձակվել է նրա վրա եւ սկսել ծեծել:  «Հավանաբար երիտասարդ հեղափոխականի նյարդերը տեղի են տվել», – կարծում է կուսակցականը:

Ուդալցովն ինքը այդ ամենն անվանել է սադրանք.  «Ուլյանովսկում հանրահավաքի ավարտից հետո ինձ բռնեցին ոստիկանության աշխատակիցները: Իբրեւ թե Ուլյանովսկի ՆԳՆ հաղորդում էր ստացվել մի կնոջից, որ ես նրան մարմնական վնասվածքներ եմ հասցրել: Ես դա սադրանքից բացի այլ բան չեմ կարող որակել»:

Ուդալցովի շատ համակիրներ «ծեծելու» հետ կապված այդ միջադեպը գնահատում են որպես մայիսի 6-ին նախատեսված  «միլիոնների երթի» նախաշեմին Ուդալցովին մեկուսացնելու իշխանությունների ձգտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ